Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Քա­ղա­քա­կան օ­րա­կարգ թե­լադ­րող­նե­րի հա­մար թիվ մեկ թե­ման, չենք կար­ծում, թե խա­շը կամ հա­շիվ փա­կե­լը պետք է լի­նի

Քա­ղա­քա­կան օ­րա­կարգ թե­լադ­րող­նե­րի հա­մար թիվ մեկ թե­ման, չենք կար­ծում, թե խա­շը կամ հա­շիվ փա­կե­լը պետք է լի­նի
26.11.2019 | 00:39

Հա­սա­րա­կու­թյունն այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն քն­նար­կում է Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի մաս­նակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցած խաշ­կե­րույ­թը, ին­չը հատ­կա­պես կարևոր­վել է ան­ձամբ Միր­զո­յա­նի «պար­զա­բա­նու­մից» հե­տո, թե որ­տեղ ու ինչ պա­յման­նե­րում է խաշ կե­րել:

Մի կողմ թող­նե­լով նրա մե­ղադ­րանք­ներն ու բա­ռա­պա­շա­րը, որ օգ­տա­գոր­ծել է Facebook-յան գրառ­ման մեջ, ըն­դա­մենն ար­ձա­նագ­րենք՝ իշ­խա­նու­թյան՝ ու­տե­լի­քի ու սն­վե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րին վերջ չկա: Քա­ղա­քա­կան օ­րա­կարգ թե­լադ­րող­նե­րի հա­մար թիվ մեկ թե­ման, չենք կար­ծում, թե խա­շը, հա­շիվ փա­կե­լը կամ «պլան­քյաշ» լի­նել-չլի­նե­լու հան­գա­ման­քը պետք է լի­նի: Բնա­կան երևույթ է, որ հա­սա­րա­կա­կան հե­տաք­րք­րու­թյան ու հան­րա­յին դեմ­քե­րի՝ ռես­տո­րան գնալն ու «հա­շիվ փա­կե­լը» պետք է հայ­տն­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։

Դա լրագ­րող­նե­րի՝ չի­նով­նիկ­նե­րին վե­րահս­կե­լու ան­բա­ժան գոր­ծա­ռույթ­նե­րից է: Բայց պե՞տք է ար­դյոք, որ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներն ա­ռօ­րյա խո­սակ­ցա­կան բա­ռե­րով ար­դա­րաց­նեն ի­րենց քայ­լերն ու մարդ­կանց ա­նընդ­հատ դա­տարկ թե­մա­նե­րով կե­րակ­րեն: Տրա­մա­բա­նու­թյունն ու բա­նա­կա­նու­թյու­նը հու­շում են, որ խա­շի ու խաշ­լա­մա­յի՝ խան­դա­վա­ռան­քով լե­ցուն քն­նար­կում­նե­րից հե­տո ո՛չ տն­տե­սու­թյունն է զար­գա­նում, ո՛չ ներ­գաղթ է տե­ղի ու­նե­նում, ո՛չ էլ բա­նակն ամ­րա­նում: Կա­րիք չկա գի­տա­հե­տա­զո­տա­կան և վեր­լու­ծա­կան մեր մտ­քի բարձ­րա­կե­տը խա­շը դարձ­նել ու «ա­ռաջ պո­ռա­լով հետ-հետ եր­թալ»:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ